News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը երբեք 8000 Կկալ-ից ցածր չի եղել: Այս մասին այսօր Հաաստանում գազի կալորիականության վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Նա նշել է, որ ԳՈՍՏ 5542-87 համաձայն՝ Հայաստանին մատակարարվող գազի կալորիականությունը չի կարող 7600 Կկալ-ից ցածր լինել, սակայն այդ մինիմումը էապես գերազանցվում է:

Ինչպես նշել է տնօրենի տեղակալ, ընկերության գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանը, ռուսական գազի միջին կալորիականությունը կազմում է 8278 Կկալ/ քմ, իրանականինը՝ 8009:

«Գազի որակի մասին ինֆորմացիան հասանելի է յուրաքանչյուրին: Տաս օրը մեկ ընկերությունը տեղեկություններ է հրապարակում հանրապետության մարզերում գազի միջին ջերմատվության վեաբերյալ»,-հավելել է Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ