News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կոմիտասի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի երկրորդ հարկում գտնվող հագուստի և կոշկեղենի տոնավաճառը, չնայած կատարված գողությանը, աշխատում է։ Փակ են միայն այն տաղավարները, որոնք թալանվել են։

Ոստիկանները դրանք առանձնացրել են ժապավեններով եւ այս պահին ներսում հետաքննչական  գործողություններ են իրականացնում:

Սուպերմարկետի աշխատողներն ասացին, որ տեղյակ չեն կատարվածի մանրամասներին։ Ոմանք ասացին, որ լսել են, թե գողությունը կատարվել է գիշերը, գողերը ներս են թափանցել տանիքից եւ 10-ից ավելի տաղավար են թալանել։ Ոստիկանությունը առայժմ մանրամասներ չի հաղորդում։ Սուպերմարկետի տնօրինությունը հրաժարվեց տեղեկացնել, թե նախնական հաշվարկով որքան գումարի վնաս է հասցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ