News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Կոմիտասի պողոտայում «Երեւան Սիթի» սուպերմարկետից կատարված գողության մասին: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ եւ տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:

Վնասի չափը պարզվում է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի երկրորդ հարկում գտնվող հագուստի և կոշկեղենի տոնավաճառից գողություն է կատարվել: Ոստիկանները տարածքը առանձնացրել էին ժապավեններով եւ ներսում հետաքննչական  գործողություններ էին իրականացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ