News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետեւել է նախարարների կարճատեւ առանձնազրույցը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ եւ ընդգծեց, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայ եւ իրաքցի ժողովուրդների միջեւ հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների եւ պետությունների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է»։

Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի եւ Իրաքի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարեւորվեց միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է վարչապետ Ալ-Մալիքիին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։

Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբեյալ ՀՀ կառավարության որոշման մասին, հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկրների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է եւ արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։

Անդրադառնալով իրաքահայ համայքնին` Նուրի Ալ-Մալիքին ասել է. «Հայերը դարերով աշխատել եւ արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը եւ այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման»։

Նույն օրը կայացավ Հայաստանի արտգործախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի փոխնախագահը նշել է, որ հայ-իրաքյան համագործակցությունը զգալի աճ է արձանագրել վերջին տարիներին եւ այդ գործում կարեւորեց Բաղդադում եւ Երեւանում երկու երկրների դեսպանությունների վերաբացումը եւ բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նա ընդգծեց, որ Իրաքը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով պատրաստ է մեծ քայլերով առաջ գնալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը խնդրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգյանի ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրաքի Նախագահ Ջալալ Թալաբանիին։

Հանդիպանն անդրադարձ կատարվեց քաղաքական, առեւտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության բանագավառներում երկկողմ համագործակցությանը։

Իրաքի փոխնախագահը ներկայացրեց երկրում կայունության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ