News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի ուզում Մաքսային միություն իր մտնելուց հետո Թուրքիային որևէ արտոնություն տալ։ Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին։ Նա հիշեցրեց, որ Մաքսային միությունը Թուրքիայի հետ առևտրային նախապատվությունների մասին GSP համաձայնագիր ունի (Չպետք է շփոթել GSP+ ռեժիմի հետ, որը Հայաստանը ստացել է ԵՄ-ից իր արտադրանքի արտահանման համար)։

«Այս ռեժիմի պայմաններում ՄՄ-ն հեշտությամբ իջեցվող անցակետային գներով Թուրքիայից մի շարք ապրանքներ է ներմուծում։ Բայց մենք Միացյալ տնտեսական հանձնաժողովի հետ  բանակցությունների ժամանակ պնդում ենք դիրքորոշումը, որ Հայաստանը չկիրառի այդ արտոնությունները Թուրքիայի նկատմամբ», - հայտարարեց Մելքոնյանը։

Նա նկատեց, որ Թուրքիան չի կիրառում Հայաստանի նկատմամբ այն արտոնությունները, որոնք նախատեսված են ԵՄ-ի՝ վերը նշված GSP+ ռեժիմով։ «ԵՄ-ն Հայաստանի համար սահմանել է մի շարք ապրանքների ներմուծման զրոյական կամ ցածր մաքսային դրույք։ Քանի որ Թուրքիան մեկ ընդհանուր անցակետային տարածք է ԵՄ-ի հետ, նա ևս պարտավոր է ընդունել դրանք։ Բայց նա դա չի անում։ Մենք բազմիցս այս հարցը բարձրացրել ենք ԵՄ-ի հետ քննարկումների ժամանակ, և դա որոշակի ազդեցություն է ունեցել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջև կարգավորումների վրա։ Բայց Թուրքիան շարունակում է միակողմանի կատարել ԵՄ-ի առջև ունեցած պարտավորությունները Այստեղից էլ՝ մեր դիրքորոշումը»,- ասաց Մելքոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ