News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

25-ամյա Քիմբերլի Բերոուզը բրիտանական Սոլֆորդ քաղաքից կույր է մեկ աչքից, մյուսն էլ կարող է տեսնել օբյեկտի վրա 20 րոպե կենտրոնանալուց հետո: Սակայն աղջիկը հրաժարվում է իրեն հաշմանդամ համարել:

Քիմբերլին հասկանում է, որ շատերի համար իր սերը գեղանկարչության հանդեպ կարող է տարօրինակ թվալ, բայց նա դրանում ոչ մի արտասովոր բան չի տեսնում:

«Հիվանդության պատճառով ես կարող եմ իրերը տեսնել միայն 20 րոպեն մեկ անգամ, ուստի նկարազարդման համար ինձանից ամիս է պահանջվում: Ես չեմ կարող արագ աշխատել, սակայն վստահ եմ, որ առաջադրանքը կկատարեմ ժամանակին: Ուղղակի եթե իմ առջեւ նպատակ եմ դնում, ինձ ոչինչ չի կանգնեցնի»,- նշել է նկարչուհին:

25-ամյա բրիտանուհու աշխատանքները բարձր է գնահատել Կույրերի Թագավորական ազգային ինստիտուտ(RNIB) հասարակական բարեգործական կազմակերպությունը, որը նրան ճանաչել է 2014թ.-ի լավագույն երիտասարդ նկարազարդող:

«Ես տպավորությունների ներքո եմ, սակայն գիտեմ, որ պետք է շարունակեմ սովորել: Թեեւ նկարազարդումները զբաղեցնում են իմ օրվա մեծ մասը, ես ժամանակ եմ գտնում Բրայլի տառատեսակների ուսումնասիրման համար, ինչպես նաեւ յուրացնում են ուղեկցող շան հետ վարվելու կանոնները»,- ասել է Քիմբերլին:

Հատկանշական է, որ նրա երազանքներն ի կատար են ածվում. նրան պատվիրել են նկարազարդել Փադինգթոն արջուկին, որը Մայքլ Բոնդի գրքի հերոսն է, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ