News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 05.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես» ՍՊԸ-ի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված վարորդի եւ ուղեւորի դիերը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը եւ կատարել` ճանապարհի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ