News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԵՄ անդամ-պետությունների առաջնորդները մտահոգված են Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի էսկալացիայով: Այս մասին ասվում է հայտարարությունում, որը այսօր հրապարկվել է ԵՄ Խորհրդի նախագահի անունից:

ԵՄ-ն հաստատակամորեն քննադատում է մարդու իրավիճակների հետ կապված իրավիճակը, այդ թվում՝ բռնությունը, անհայտ կորած անձանց հետ կապված դեպքերը, կտտանքներն ու սպառնալիքները, մահվան ու վնասվածքների բոլոր դեպքերը: ԵՄ-ն նաեւ կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնության հետագա կիրառումից:

ԵՄ առաջնորդները նաեւ կոչ են արել իշխանություններին ապահովել այն անձանց պատասխանատվության ենթարկելը, ովքեր պատասխանատու են բռնության կիրառման համար:

Իր հերթին ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ուկրաինային՝ երկիրը բարեփոխելու ու արդիականացնելու հարցում, որպեսզի այնտեղ ամրապնդվի ժողովրդավարությունն ու տնտեսական բարեկեցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ