News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայում հեռուստադիտողների մոտ կեսը հետեւել է Սան-Ռեմոյի երգի փառատոնի բացմանը պետական RAI 1 հեռուստաալիքի ուղիղ եթերով, հաղորդում է Gazzetta del Sud-ը:

64-րդ փառատոնը մեկնարկել է դադարներով. երկու տղամարդ բարձրացել են «Արիստոն» պատմական թատրոնի տանիքին, որտեղից ուղիղ եթերն էր հեռարձակվում, ու հաղորդավարին նամակ են փոխանցել, որտեղ բողոքում էին աշխատավարձը 16 ամիս չվճարելու վերաբերյալ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Փառատոնի առաջին երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Լետիցիա Կաստան ու երաժիշտ Լուչանո Լիգաբուեն: Հաղորդավարներն էին Ֆաբիո Ֆացիոն եւ դերասանուհի Լուչանա Լիտիցետոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ