News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան փետրվարի 20-ին ԵՄ կենտրոնում հանձնել է առցանց առաջին վիկտորինայի հաղթողների մրցանակները:

Առաջին մրցանակ նոութբուքը ստացել է Անուշ Թորոսյանը Վանաձորից: Երկրորդը` նեթբուքը, հանձնվել է թարգմանչուհի Նինել Միքայելյանին Երեւանից, իսկ երրորդ մրցանակ քինդլ-էլեկտրոնային գիրքը ստացավ ուսանողուհի Վերժինե Մինասյանը:

Դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, դրականորեն անակնկալ էր, որ այդքան բարձր մասնակցություն կար վիկտորինային: «Մենք Հայաստանում ԵՄ գործունեությունը ներկայացնում ենք այլընտրանքային ու զվարճալի ձեւով մատչելի հնարավոր առավելագույն թվով մարդկանց», ասաց դեսպանը: Նա հիշեցրեց, որ հաջորդ վիկտորինան առցանց կլինի ապրիլին` բոլորին առաջարկելով կրկին փորձել:

Առցանց վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել են 1205 անգամ, բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 206-ը: Անգլերեն տարբերակն ունեցել է 365 այցելություն` բոլոր հարցերին ճիշտ պատասխանած 110 մասնակցով: Հիմնական մրցանակները վիճակահանությամբ որոշվեցին բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցներից:

Վիկտորինան կազմված էր 16 հարցերից` պատասխանների տարբերակներով եւ ԵՄ կենտրոնի կայէջին արված հղումներով: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները եւ այն առցանց հասանելի էր 2013թ.-ի սեպտեմբերի 16-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:

ԵՄ կենտրոնը նաեւ մեկօրյա միջոցառումների է հրավիրել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա տեղեկատվական եւ զվարճալի միջոցառումների վրա, մասնակիցները կորղ են ստուգել իրենց հմտությունները` խոսելով ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը:

Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ