News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գարնան առաջին օրերին, ավանդույթի համաձայն,  Երեւանում Ճապոնիայի օրեր են անցկացվում, որոնց շրջանակում այս տարի կիմոնոյի շոու կանցկացվի, թեյախմություններ, իկեբանեի եւ սումի-ե-ի վարպետաց դասեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

Բացումը կկայանա  մարտի 1-ին, ժ. 18-ին՝ Նկարիչների միությունում: Բացումից անմիջապես հետո թեյախմություն կկազմակերպվի:

Մարտի 2-ի երեկոյան ճապոնական մշակույթի սիրահարները Երեւանում առաջին անգամ կիմոնոյի շոու կտեսնեն, որը կկայանա Նկարիչների միությունում:

Մարտի 3-ի առավոտյան «Հիկարիում» սումի-ե-ի վարպետաց դաս կանցկացվի, որը կվարի սենսեյ Յամադա Միդորին:  «Հատկանշական է նաեւ, որ մարտի 3-ը աղջիկների տոնն է՝ հինա-մացուրին», - նշել է Կարինե Փիլիպոսյանը:

Հինա-մացուրին փոքրիկ աղջիկների տոնն է: Աղջիկ ունեցող ընտանիքները տիկնիկների ցուցադրություն  են կազմակերպում, որոնք հաճախ մեծ արժեք են ներկայացնում: Աղջիկները կիմոնո են հագնում եւ միմյանց տուն հյուր գնում:

Սումի-ե-ն տուշով արված նկար է, այն նաեւ կոչվում է սույբոկուգա (ջրով եւ տուշով նկար): Այն սեւ-սպիտակ գեղարվեստ է, որը Ճապոնիայում հայտնվել է 13-րդ դարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ