News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ դատարանը 5 քաղաքացիների՝ էլեկտրաէներգիայի եւ գազի վերաքննիչ բողոքները փետրվարի 17-ին ընդունել է վարույթ եւ կքննի գրավոր ընթացակարգով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Կաղինյանը, ով Անդրեաս Ղուկասյանի, Լուսինե Հովսեփյանի, Վահե Գեւորգյանի եւ Նանե Մինասյանի հետ պահանջում էր, որ գազի եւ էլեկտրաէներգիայի «ապօրինի» թանկացման դեմ հայցն ընթանա հրապարակային նիստերով, իսկ ստորագրած քաղաքացիները հանդես գան որպես 3-րդ կողմ:

«17 հազար ստորագրություն էինք ներկայացրել, որ բանավոր ընթացակարգով ընթանա գործի քննությունը, սակայն Վերաքննիչ դատարանը, առաջնորդվելով իր տաբուներից, որոշեց, որ գրավոր է լինելու: Նույն մերժելն է էլի, որովհետեւ կողմերով իրար երբեք չենք հանդիպելու, իրար գրավոր հարցեր ենք ուղարկելու»,- ասաց Անի Կաղինյանը:

Նշենք, որ անցած տարվա նոյեմբերից «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որի արդյունքում հավաքվել էր ավելի քան 17 հազար ստորագրություն: Դեկտեմբերին խումբը նախ դիմել էր ՀՀ Վարչական դատարան, սակայն մերժում ստանալուց հետո հունվարի 17-ին դիմել Վերաքննիչ դատարան:

«Դատական համակարգից ոչ մի տեսակի հույսեր չունեմ, բայց քանի որ սահմանադրական պետություն ենք, պետք է առաջնորդվենք օրենքներով: Համոզված եմ, որ այս դատարանն էլ մեզ կմերժի, իսկ իշխանություններն ամեն ինչ անում, որ մարդիկ պայքարի դուրս չգան»,- ասաց քաղաքացիական ակտիվիստը:

Վերաքննիչ դատարանը դատական նիստի օր դեռ չի նշանակել, սակայն արդեն հայտնի են դատավորների անունները, որոնք գործը քննելու են. Արա Բաբայան, Աշոտ Աբովյան, Աշոտ Սարգսյան, Արթուր Առաքելյան, Գալուստ Ղարիբյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ