News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Զինվորական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ աշխատանք է տարվել ՊՆ զորամասերում կարգապահության ամրապնդման, բռնարարքների, ինքնախեղումների, հիվանդությունների, դժբախտ պատահարների եւ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ: Այս մասին նշվել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների եւ ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում վերլուծվել եւ քննարկվել են վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հունվարի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններով իրականացված միջոցառումները, դրանց արդյունավետության բարձրացման աշխատանքները:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարներ, մի շարք  վարչությունների պետեր, պատասխանատու սպաներ:

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերի զորամասերում լուրջ աշխատանքներ են տարվել վաշտ-մարտկոց օղակների հրամանատարների մասնագիտական հմտությունների, բարոյակամային հատկանիշների կատարելագործման, դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինքնակրթության ուղղությամբ:

Միջոցառումներ են իրականացվել նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ուսումնադաստիարակչական եւ իրավագիտակցության բարձրացման, զորամասերում սանիտարահիգիենիկ պայմանների, բուժսպասարկման, սննդի որակի բարելավման ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զեկուցողներին տվել է հստակ ցուցումներ եւ հանձնարարականներ իրականացվող աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ