News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալական Բարի քաղաքի ցուցասրահներից մեկում հավաքարարը աղբարկղն է նետել ժամանակակից արվեստի մի քանի ցուցանմուշներ՝ մտածելով, որ դա աղբ է, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Բացի այդ, հավաքարարը հատակը մաքրելիս աղբարկղն է նետել նաեւ թխվածքաբլիթը, որը գեղարվեստական աշխատանքներից մեկի մի մասն է եղել:

Ընկերության ղեկավար Լորենցո Ռոկան հայտարարել է, որ կինը պարզապես իր աշխատանքն է կատարել: Նա վստահեցրել է, որ իրենց ընկերությունը կօգտվի իրենց ապահովագրությունից եւ կփակի վնասված ստեղծագործությունների վնասը: Խոսքը մոտավորապես 10 հազար եվրոյի մասին է, հաղորդում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ