News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ քաղաքացիական ավիացիայի նախարար Աբդելազիզ Ֆադելի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ քաղավիացիայի ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ Երեւանի եւ Կահիրեի միջեւ կանոնավոր տարանցիկ չվերթներ հաստատելու հեռանկարները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին տեղեկացրել է «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու Հայաստանի կառավարության որոշման մասին եւ հույս հայտնել, որ այն կնպաստի երկու մայրաքաղաքներն օդային կամրջով միմյանց կապելու վաղեմի ծրագրի իրականացմանը՝ եգիպտական ավիաընկերությունների առջեւ լայն հնարավորություններ ստեղծելով Երեւանի տարանցիկ առավելություններից օգտվելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ