News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպայի արտգործնախարարությունների ղեկավարները, ովքրե փետրվարի 20-ին հանդիպումներ են անցկացրել Վիկտոր Յանուկովիչի հետ, տեսել են պատրաստականություն ճգնաժամի կարգավորման համար անցկացնել արտահերթ ընտրություններ: Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Խոսելով Յանուկովիչի հետ հանդիպման մասին, Տուսկը նշել է, որ նախարարները քննարկել են փաստաթուղո, որը հնարավորություն կտա վերջ դնել բռնությանը: Նրա խոսքով՝ համաձայնություն է կայացել արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստականության վերաբերյալ՝ խորհրդարանական ու նախագահական, արդեն այս տարի:

Նշենք, որ ավելլի վաղ ԵՄ-ն որոշել է վիզային ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման համար մեղավոր անձանց նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ