News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայաբնակ Բաքըրքյոյի շրջանում ապրող հայերի քվեները առաջիկա ՏԻՄ ընտրություններում ստանալու համար բոլոր կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մոտ 20 հազար հայ ընտրող ունեցող Բաքըքյոյի շրջանում մարտի 30-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից առաջ թե իշխող «Արդարություն եւ զարգացում» թե ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Ազգայնական շարժում» եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։

Թուրքական կայքերն այս համատեքստում ուշագրավ են համարում «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից 2 հայ թեկնածուի ներկայացնելու փաստը։ «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից ներկայացված Բաքըրքյոյի քաղաքապետարանի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին եւ 5-րդ տեղերը զբաղցնում են Ներսես Երեմյանը եւ Էլմաս Կիրակոսը։

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Բաքըրքյոյում եւս 2 հայ թեկնածու է առաջադրել ավագանու ցուցակում՝ Արեւ Ջեբեջի եւ Մարգարիտ Դիքմե։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նույն շրջանում ներկայացրել է 3 հայ թեկնածուի անուն՝ Լեւոն Նորայ Օզանաթ, Անդրանիկ Շիրինօղլու ե Անդրանիկ Դիքթաշ։

Ավելի վաղ նշել էին, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն էլ հենց Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու է առաջադրել ազգությամբ հայ Նվարդ Բաքըրջըօղլուին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ