News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  փետրվարի 22-ին  Բագրատաշենի կապի հանգույցում աշխատանքների իրականացման հետ կապված հնարավոր են միջազգային կապի եւ ինտերնետ հասանելիության ժամանակավոր անհարմարություններ:

Ընկերության մամուլից բաժնից հայտնում են. «Բագրատաշենի մաքսային կետում տարվող շինարարական լայնածավալ  աշխատանքներով պայմանավորված՝ միջազգային հեռահաղորդակցության կապուղիների  հնարավոր վնասը կանխելու նպատակով «ԱրմենՏել»  ընկերությունը կտեղափոխի Բագրատաշենի կապի հանգույցը շինարարական աշխատանքների հրապարակից հեռու՝ ավելի ապահով վայր։ Վերը նշված տեղափոխման աշխատանքների ընթացքում հնարավոր են միջազգային կապի եւ ինտերնետ հասանելիության ժամանակավոր  խափանումներ»։ 

Նշենք, որ տեղափոխման աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 22-ին՝ գիշերը ժամը 02։00-ից մինչեւ 06։00–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ