News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Երեւանում փետրվարի 21-ին ընթացող Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովը ուղեկցվել է սկանդալով։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանի ելույթի ժամանակ դահլիճ են մտել «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մոտ երեք տասնյակ անդամներ ու պահանջել են, որ համաժողովի մասնակիցները պատասխանեն իրենց հարցերին (ֆոտոռեպորտաժ):

Նախաձեռնության անդամներին առաջարկել են սպասել համաժողովի ավարտին, եւ բարձրախոսով ներկայացնել իրենց խնդիրները, սակայն վերջինները հրաժարվել են եւ սկսել են բարձրաձայն արտահայտել իրենց պահանջները:

«Դեմ եմ»-ի անդամ Հայկ Ավետիսյանը NEWS.am-ին ասաց, որ ակտիվիստներին քաղաքացիական հագուստով անձիք բռնի ուժով դուրս են հանել դահլիճից։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները դրսում կանգնած վանկարկում են «ամոթ, ամոթ»։

Հարություն Աղլամազյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր եւ մի քանի այլ ակտիվիստների նկատմամբ բռնություն է գործադրվել։

Նշենք, որ «Էլիտ» պլազայում այս պահին շարունակվում է կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետը, Կենտրոնական բանկի նախագահը, ԱՄՆ դեսպանը, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու այլ միջազգային կազմակերպությունների առաջին դեմքեր։

Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել վարչապետի հեռանալուց հետո։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ