News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կառավարությունը պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կուտակային կենսաթոշակային համակարգերի ներդրման ուղղությամբ կատարվող Հայաստանի ջանքերին։  Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կենսաթոշակային երրորդ համաժողովի «Նոր կենսաթոշակային համակարգ՝  հնարավորություններ, մարտահրավերներ եւ ակնկալիքներ» խորագիրը կրող քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նա կարեւորել է հանրային իրազեկման նախաձեռնությունների եւ Հայաստանի Կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիներին բարեփոխման մանրամասների հանգամանորեն ներկայացնելու անհրաժեշտությունը։

Համաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել ՀՀ Կենտորնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ներկայացնելով նոր համակարգի գործարկման մեխանիզմները, ապահովման երաշխիքները, օրենսդրական սահմանափակումներն ու պետական վերահսկողության լծակները։

Սեփական քաղաքականությունը բացահայտող շնորհանդեսներով հանդես եկան նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ՝«Ամունդի» եւ «Ց կվադրատ»  ակտիվների կառավարիչների ներկայացուցիչները։

Միջոցառման ժամանակ առանձնակի շեշտադրում է կատարվել կենսաթոշակային նոր օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիների արդյունքներին ու ի հայտ եկած մարտահրավերներին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր խոսքում ներկայացրել է նոր համակարգի ներդրման հիմնավորումները, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը՝ ելնելով վերջին տասնամյակների հասարակական ու տնտեսական զարգացումներից, եւ դրանց ցավոտ դրսեւորումները այն սերնդի համար, որը ստիպված է իր վրա կրել առաջին ծանրությունը՝ փոխելով վարքագիծ, մտածողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ