News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը:

Քաղաքական խորհրդում քննարկվել եւ հավանության է արժանացել կուսակցության ղեկավար մարմնի` քաղաքական խորհրդի անդամների կուսակցական-կազմակերպչական եւ տարածքային պատասխանատվության ամրագրման մասին հարցը:

Քաղխորհուրդը քննարկել եւ ընդունել է քաղաքական խորհրդի եւ վարչության անդամների` իրենց մասով կատարած աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու ժամանակացույցը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորել է նոր համակարգի ներդրումը, նշել, որ այն կնպաստի կուսակցական շինարարության ամրապնդմանը, ինչպես նաեւ կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Քաղխորհրդում նաեւ քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներ, ինչպես նաեւ կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցեր:

Տպել
Ամենաշատ