News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումն անհրաժեշտ է ողջ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, ասված է Համաշխարհային բանկի «Շրջված բուրգ. Ժողովրդագրական խնդիրները Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» զեկույցում, որը ներկայացվել է Բրյուսելում ՀԲ-ի եւ Եվրահանձնաժողովի կոնֆերանսում։

Ըստ ՀԲ-ի՝ եթե կենսաթոշակային քաղաքականությունը արմատապես չփոխվի, ամենաշատը կտուժեն ներկայիս երիտասարդները  եւ տարեց աղքատ քաղաքացիները։ Պետությունը ծերության օրոք չի կարող նրանց թոշակն ապահովել,  քանի որ տարեցների թիվը կավելանա, իսկ աշխատունակներինը կնվազի։

Նշենք, որ նմանատիպ փաստարկների շարքում մի շատ կարեւոր դետալ է շրջանցվում, բայց այդ մասին՝ վերջում։

Կենսաթոշակային ապահովումը, ըստ տնտեսագետների, պետք է տարածվի միայն կյանքի վերջին 15 տարիների վրա՝ ներկայիս 18-ի (տղամարդկանց համար) եւ 23,5-ի (կանանց համար) փոխարեն։  Նախկին կենսաթոշակները վճարելու համար հարկային պահուստները բավարար չեն։

Ըստ հեղինակների՝ կենսաթոշակային ներկայիս համակարգերը մոտ են իրենց հնարավորությունների սահմանագծին։ Ստեղծվում է «շրջված բուրգ». Նախկինում վերեւում փոքրաթիվ թոշակառուներ էին, հիմքում՝ աշխատող բնակչությունը։ Այժմ բուրգը գլխիվայր է շրջվում։

Նշենք, կենսաթոշակային կուտակային համակարգի կողմնակիցները, աշխատողների աշխատավարձերը վերջին 30-40 տարում կրճատելով, մոռանում են հիշատակել, որ այս տարիների ընթացքում զգալի ավելացել է աշխատանքի արդյունավետությունը։

Այլ կերպ ասած՝ ավելի քիչ թվով աշխատողները ավելի շատ ապրանք եւ ծառայություններ են թողարկում եւ մատուցում։ Այս փաստարկը Հայաստանում կենսաթոշակային կուտակային համակարգի ջատագովները երբեք չեն հիշում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ