News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինացին թոռան համար մետաղի ջարդոններից փոքրիկ «Լամբորջինի» է պատրաստել, որի վրա ծախսել է ընդամենը 800 դոլար:

Mirror-ը տեղեկացնում է, որ իտալական սպորտային մեքենայի մինի տարբերակի արագությունը կարող է հասնել ժամում 40 կմ-ի:

50-ամյա գյուղացուց վեց ամիս է պահանջվել մեքենան սարքելու համար: Նա շքեղ մեքենան հավաքել է համացանցից գտած նկարների միջոցով: Չինացին կեղծ «Լամբորջինիի» վրա ամրացրել է իրական մեքենայի լոգոներ և ղեկ, որպեսզի մեքենային իսկական տեսք հաղորդի:

«Մեքենան իմ թոռնիկի համար պարզապես խաղալիք է, բայց ես նրան դրանով կարող եմ դպրոց տանել»,- հպարտացել է չինացին:

Տպել
Ամենաշատ