News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19:00-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի հարևանությամբ, Լամբադա կամրջի մոտ բախվել են ГАЗ З110 մակնիշի 34 PԼ 439 համարանիշի և Opel Astra G մակնիշի 35 ՍՍ 458 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորները եղել են ուղևորներ և ազգությամբ հնդիկներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ