News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին կեսօրից անց Պրահայի Սուրբ Յիլիի եկեղեցում, Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հոգեհանգստյան կարգ մատուցեց 10 տարի առաջ Բուդապեշտում նենգ ադրբեջանցու ձեռքով քնած տեղը սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ «Մի ազգ, որի մեջ նենգություն է դրված, մինչեւ չձերբազատվի դրանից, ոչ մի լավ բան չի լինի»,- ասաց հայր Բարսեղը։ Ի դեպ, 10 տարի առաջ, երբ սպանվեց Գուրգեն Մարգարյանը, Բուդապեշտի օդակայանում նրա հոգեհանգստյան կարգը նույնպես հայր Բարսեղը կատարեց, հետագայում մասնակից լինելով նաեւ մարդասպան «Սաֆարովի» դատավարությանը եւ հետեւելով դատավարության ընթացքին։ Հայր Բարսեղն ու ժամերգությանը ներկա չեխահայերը աղոթեցին Գուրգեն Մարգարյանի հոգու հանգստության եւ երանության համար։

Հոգեհանգստյան կարգի ավարտին հիշատակի խոսքով ներկաներին դիմեց Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Հայաստանի դեսպանը նախ հիշեցրեց, որ 10 տարի առաջ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցակացվողդասընթացներում նենգաբար սպանվեց Գուրգեն Մարգարյանը, եւ թվում էր նենգ թշնամին իր արժանի պատիժը կկրի, բայց կատարված գործարքի արդյունքում 2012 թվականի օգստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները դահիճին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ վերջինս պատիժը կրելու փոխարեն, ազատություն ստանալով, հերոսացվեց։ «Ես չեմ կարծում, որ նա հանգիստ է հիմա։ Նա միեւնույն է իր պատիժը կրելու է»,- ասաց դեսպան Սեյրանյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ ամբողջ աշխարհը դատապարտեց այդ գործարքը, այդ թվում Չեխիայի նախկինարտգործնախարար Կարել Շվարցենբերգը։ Իսկ Չեխիայի սենատի արտաքին հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի կոմիտեն հատուկ որոշումով դատապարտեց Սաֆարովի արտահանձնումը։

Դեսպանը կոչ արեց այսօր հիշել նաեւ 26 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հակահայկական ջարդերի զոհերին, Կիրովաբադ(Գանձակ) եւ Բաքու քաղաքների հայ զոհերին։Պատմությունից դասեր չքաղելով, այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը։

Դեսպանը հիշատակեց նաեւ Ուկրաինայում վերջին օրերի բախումների հետեւանքով մոտ 80-ից ավելի զոհերին, որոնց թվում են նաեւ երկու հայ։ Ներկաները հարգեցին բոլոր անմեղ զոհերի հիշատակը։

Հավարտ հոգեհանգստյան կարգի, Հայր Բարսեղը կոչ արեց ամրապնդել քրիստոնեական ոգին եւ օրհնեց արդարների հիշատակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ