News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ադրբեջանցի հայտնի երգչուհի Ազերինի կողմից Սայաթ Նովայի «Քամանչա» ստեղծագործության գողացած եւ թուրքականացրած  «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի կատարումը Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել։

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի երգչուհի Ազերինը թուրքերի կողմից սիրված «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի տեսահոլովակն է պատրաստել իր կատարմամբ։ Սակայն այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ թուրք հայտնի երաժիշտ Ուղուր Ըշըլաքը Բաքվում խոստովանել է, որ երգի իրական հեղինակը հայ է։

Ադրբեջանցի երգիչ Ազերինն այս փաստի առթիվ պնդել է, թե ինքը կատարել է թուրքական աշխարհի կողմից սիրված երգը, որը գրվել է Նուրի եւ Էնվեր փաշաների համար, իսկ հեղինակներն են Ահմեդ Ջեւաթը եւ Ուզեյր Հաջըբեյով։ Ազերինն ասել է, թե չի ցանկանում, որ այս երգն էլ արժանանա «Սարի աղջիկ» երգի ճակատագրին (Ադրբեջանցիները պնդում են, թե «Սարի աղջիկը ադրբեջանական երգ է-խմբ)։

Նշենք, որ Սայաթ Նովայի հայտնի «Քամանչա» ստեղծագործության երաժշտության վրա ադրբեջանցի գրող Ահմեդ Ջեւավ Ախունզադեն գրել է «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի բառերը։ Այս երգն ավելի ուշ դարձել է թուրք ազգայնականների սիրելի երգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ