News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն կոմիսար Աստրիդ Տուրսը կոչ է արել ուկրաինական իշխանություններին միջոցառումներ ձեռնարկել՝ էթնիկ ու լեզվական բոլոր խմբերի խնդիրներն ուշադրության արժանացնելու համար:

Աստրիդ Տուրսը կոչ է արել իշխանություններին զերծ մնալ հապշտապ որոշումների կայացումից, որոնք կարող են հետագա լարվածության հանգեցնել: «Նման կարեւոր պահին Ուկրաինային հարկավոր են առաջնորդնել, օրենքներ ու քաղաքականությունը, որոնք կմիավորեն, այլ ոչ թե կբաժանեն: Ինչպես եւ ինձ նախորդողները, ես նույնպես կոչ եմ անում Ուկրաինայի իշխանություններին հավասարակշռված ու համակողմանի մոտեցում դրսեւորել լեզվի քաղաքականության նկատմամբ: Իշխանությունները պետք է լայնածավալ խորհրդատվություններ անցկացնեն, որպեսզի լեվի հետագա օրենսդրությունը բավարարի ուկրաինական հասարակության  պահանջներին, անկախ նրանից, թե որ լեզվով են խոսում»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ խորհրդատվությունները նաեւ պետք է ընդգրկեն միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաեւ Եվրախորհուրդն ու ԵԱՀԿ-ն, որպեսզի երաշխավորեն՝ լեզվի յուրաքանչյուր նոր օրենսդրություն կհամապատասխանի եվրոպական օրենսդրությանը: «Ես պատրաստ եմ խորհուրդ տալ ու աջակցել նոր օրենսդրության քննարկմանը: Մենք պետք է խուսափենք սխալներից, որոնք թույլ են տրվել նախորդ անգամ, երբ Գերագույն Ռադայում առանց պատշաճ երկխոսության ընդունվել էր չհավասարակշռված օրենք»,- հավելել Տուրսը:

Գերագույն կոմիսարը նաեւ կոչ է արել բոլոր կողմերին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու կանխել բախումն էթնիկ խմբերի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ