News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք է արգելել այն ուկրաինական համույթների ու արտիստների հյուրախաղերը Ռուսաստանում, որոնք հակառուսական դիրքորոշում ունեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, հայտարարել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Ես կարծում եմ, որ չպետք է թույլ տալ Ուկրաինայից որեւէ երաժշտական կամ թատերական խմբերի հյուրախաղերը, եթե դրանց կազմում կան մարդիկ, որոնք հակառուսական դիրքորոշում ունեն»,-ասել է Ժիրինովսկին: Մասնավորապես, նա բերել է երգչուհի Ռուսլանայի եւ «Օկեան Էլզի» համույթի օրինակը:

«Դա անթույլատրելի է: Այնտեղ Մայդանում գոռում են, որ մենք ամենավատն ենք, իսկ գումար գալիս են այստեղ վաստակելու: Դա ուղղակի պարկեշտ չէ»,-ամփոփել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ «Օկեան Էլզի» խումբը 2013-ի դեկտեմբերի 14-ին ելույթ է ունեցել Մայդանում ցուցարարների համար: Այդ համերգին ներկա է եղել մոտ 200 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ