News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը մանրամասն վերլուծել է 2006 թվականին Լիբանանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Իսրայելի օդուժի գործողությունների մարտավարությունը: Այս մասին հայտարարել է իրանցի նախարար Գորամռեզա Ջալիլին:

Գերենալի խոսքով՝ Իսրայելի հարձակողական գործողությունների վերլուծությունը Իրանին թույլ է տվել ամրապնդել սեփական պաշտպանողական հնարավորությունները: Մասնավորապես, նա նշել է, որ իրանցի մասնագետների թիմը Լիբանանում օդուժի հարվածներից վնասված շենքերի ավելի քան 5 հազար լուսանկար է հավաքել: Այդ լուսանկարներն ուսումնասիրելուց հետո իրանական պոտենցիալ թիրախները ամրապնդվել են:

Բացի այդ, փոփոխվել է կարեւոր օբյեկտների պաշտպանության ռազմավարությունը. դրանց մի մասը տեղափոխվել են ստորերկրյա ապաստարաններ, մյուսները ցրվել են երկրով մեկ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ