News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամներ Ադրին Նազարյանն ու Քաչո Աչաջյանը նոր օրինագիծ են առաջարկվել Քալիֆորնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման վերաբերյալ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Նոր օրինագիծը(AB 1915) պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել դպրոցների 7-12-րդ դասարաններում հասարակական գիտությունների բնագավառում ուսուցանվող նյութերի շարքում: Օրինագիծը պահանջում է Կրթության դեպարտամենտից տվյալ թեման ներառել իր հրապարակումներում եւ ուսումնական նյութերում:

Այս պահին Քալիֆորնիան մեկն է այն 11 նահանգներից, որոնք Հայոց ցեղասպանության թեման ներառել են իրենց կրթական ծրագրերում: Քալիֆորնիայի ուսումնական ծրագրում Հայոց ցեղասպանությունը առաջարկվող թեմա է, սակայն դպրոցները պարտավոր չեն հետեւել այդ տիպական ուսումնական ծրագրին:

Ադրիան Նազարյանի եւ Քաչո Աչաջյանի առաջարկած օրինագիծն ընդգծում է նրանց հակվածությունը Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման համակարգային մոտեցման ձեռք բերման հանդեպ: Նախորդ օրինագծի(AB 659) հետ միասին նոր փաստաթուղթը կկազմի մարդու իրավունքների ուսուցման օրիանգծերի փաթեթը:

Նշենք, որ նախորդ օրինագիծը կոչ էր անում կրթության դեպարտամենտին ուսումնական ծրագրում ներառել ականատեսների բանավոր վկայությունները  ցեղասպանությունների որոշակի դեպքերի վերաբերյալ, այդ թվում Հայաստանում, Կամբոջայում, Դարֆուրում ու Ռուանդայում: Օրինագիծը միաձայն ընդունվել էր Օրենսդիր մարմնի կոմիտեների կողմից ու Օրենսդիր մարմնի կողմից: Մնում է միայն, որ այն քննարկեն նահանգի Սենատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ