News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, ով վերջերս լրջորեն տարվել էր գեղարվեստով, այժմ էլ որոշել է սեփական նկարների ցուցահանդես կազմակերպել:

Այն կբացվի ապրիլի սկզբին Դալլասում ՝ Ջորջ Բուշ կրտսերի անվան նախագահական կենտրոնում:

«Լիդերության արվեստը. Նախագահի անձնական դիվանագիտությունը» անունով ցուցահանդեսում 20-ից ավելի դիմանկարներ կլինեն՝ նկարված ԱՄՆ-ի 43-րդ նախագահի ձեռքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, այցելուների դատին կներկայացվեն լուսանկարներ եւ անձնական գրառումներ, որոնք պատմում են Սպիտակ տան նախկին ղեկավարի եւ համաշխարհային այլ առաջնորդների հարաբերությունների մասին:

Ջորջ Բուշ կրտսերը գեղարվեստով տարվել է 2009թ.-ից՝ նախագահի պաշտոնը լքելուց հետո: Նա հիմնականում կենդանիներ է նկարում, նատյուրմորտներ, նաեւ՝ ինքնադիմանկարներ:  Նախորդ տարեվերջին տեղեկություն էր տարածվել, թե Բուշը մտադիր է նկարահանել համաշխարհային 19 առաջնորդների դիմանկարները, առաջին հերթին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի: 

Ըստ նախկին նախագահի՝ գեղարվեստի հանդեպ սերն իր մեջ արթնացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի «Գեղարվեստը՝ որպես ժամանց»  գիրքն ընթերցելուց հետո:

Դեկտեմբերին ԱՄՆ-ում Բուշի կողմից պատրաստված տոնածառի խաղալիք  էր վաճառքի հանվել, որն իրենից ներկայացնում էր մետաղական շրջանակ՝ ներսում ճյուղի վրա նստած ոչ մեծ թռչնակի՝ կարմիր կարդինալի պատկերով: Խաղալիքը մեծ պահանջարկ էր վայելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ