News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռիում այսօր՝ փետրվարի 26-ին, կեսգիշերին վթար է եղել, որի հետեւանքով տեղում մահացել է Ռուսաստանի Դաշնության զորամասի պայմանագրային զինծառայող Գ. Վարդանյանը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հայտնեցին, որ  փետրվարի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գ. Վարդանյանի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը՝  29-ամյա Գրիգորի Վարդանյանը, ով Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող է, տեղում մահացել է, իսկ նրա՝ ուղեորը՝ 28-ամյա Վահե Մելքոնյանը, տեղափոխվել է Ստեփանավանի բ/կ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ  առաջացրել է մարդու մահ, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ