News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին, ապա մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում է այն որոշումներին, որոնք կայացրել է երկրի նախագահը՝ Մաքսային միության անդամակցելու վերաբերյալ: Դրա համար կան շատ օբյեկտիվ պատճառներ»,-ասել է վարչապետը:

Նա Մաքսային միությունը կայուն կառույց է համարել, որն ապացուցել է իր արդյունավետությունը: «Ինտեգրման հաջորդ քայլը Եվրասիական տնտեսական միությունն է, որի հետ միասին 4 ազատություններ կլինեն՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ