News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը  մերժել է հակահայկական բանաձեւի նախագիծը, որի ետեւում կանգնած էր Ադրբեջանը: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդում են աբյուրները, Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական խմբակցությունում   լայն քննարկումներից հետո հեղինակը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Լենս Ռասելը, որոշել է  մերժել դրա դիտարկումը եւ պաշտոնապես հետ է կանչել փաստաթուղթը:

«Ցավոք, որ այս բանաձեւը տվյալ գործընթացքում այսքան հեռուն գնաց, սակայն դրական կողմն այն է, որ 105 օրենսդիրներ այժմ տեղյակ են քրիստոնյա հայերի աղետալի դրության մասին»,- պարզաբանել է պալատի անդամ Սթիվ Հիքին:

Նշենք, որ հակահայկական բանաձեւի նման նախագիծը մերժվել էր Հավայան կղզիներում, որից հետո այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Լեռնային Ղարաբաղում աճող ժողովրդավարության ու շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ