News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Պրահայում «Ադրբեջանի անցյալն ու ներկան» խորագրով երկու վրանի տեղադրումը հարուցել է չեխերի զայրույթը:

Նշենք, որ Պրահայի հրապարակներից մեկում, փետրվարի 26-ին  Չեխիայում Ադրբեջանի դեսպանության կողմից եւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվել էր «Ադրբեջանի անցյալն ու ներկան» խորագրով երկու վրանի տեղադրում, որին ըստ հայտի պետք է ներկայացվեին Ադրբեջանի պատմությունը եւ մշակույթը։ Օրը պատահական չէր ընտրված եւ տրամաբանական էր, որ այդ շղարշի տակ փորձ էր արվել ներկայացնել Խոջալուի բնակիչները սպանդը՝ համեմված հակահյակական եւ ռասիստական քարոզչության նյութերով։

Սա հարուցել է մի խումբ չեխերի զայրույթը, որոնք մոտեցել են վրաններին եւ պահանջել դադարեցնել ռասիզմի քարոզը Պրահայում, ինչի արդյունքում տեղի ունեցել հրմշտոց, որից հետո ադրբեջանցիները ստիպված են եղել հաավքել հակահայկական նյութերը եւ անվճար թխվածք ու թեյ հյուրասիրել անցորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ