News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն կուսումնասիրի «Երեւանում ու Կիեւում ցուցարարների վրա հարձակման օրինականությունը»: Այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ: Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն մաքրելու իրենց ու գտնելու մարտի մեկի ողբերգության մեղավորներին, սակայն նրանք համարձակություն չունեն դա անելու ու ընդունելու ՀԱԿ նախաձեռնությունը՝ կապված իրադարձությունների ուսումնասիրման հարցերով նոր հանձնաժողով ստեղծելու հետ:

Նա հավելել է, որ մարտի մեկի իրադարձությունները կարելի է համեմատել 1962 Նովոչերկասսկի ողբերգության հետ: «Սակայն Հայաստանի իշխանությունները դաս չեն քաղում պատմության ծանր էջերից, ոչ էլ անգամ Մայդանի վերջին իրադարձություններից: Հայաստանի իշխանությունները, երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ սեփական ժողովրդի վրա կրակելով, հերթական անգամ կորցրին լեգիտիմությունը: Ցանկացած իշխանությունը, որը կրակում է ժողովրդի վրա, կորցնում է լեգիտիմությունը: Սակայն ես ասում եմ «հերթական անգա», քանի ր ներկայիս ռեժիմը այն կորցրել է շատ ավելի շուտ՝ հոկտեմբերի 27-ի սպանություններից ու այդ հանցագործությունները կոծկելուց հետո»,-ասել է Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ինքը դիմել է ԵԽԽՎ՝ նախաձեռնելով «Երեւանում ու Կիեւում ցուցարարների վրա հարձակման օրինականությունը» ստուգելու գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ