News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը


Ոչ ոք չպետք է սեփականաշնորհի Երեւանում մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա՝ ընդդիմությունը խորապես սխալվում է, եթե ի սկզբանե որոշել է, որ խորհրդարանական մեծամասնութունը կհրաժարվի ստեղծել մարտի 1-ի հարցերով հանձնաժողով:

«Ո՞վ է ասել, որ մենք քննարկելու բան չունենք: Շատ բան կա քննարկելու: Իսկ դուք ասում եք. «Մեր զոհերը»: Ո՞վ եք դուք: Այդ զոհերը մերը կամ ձերը չեն: Իսկ դուք անգամ չգիտեք, թե ինչ են մարդկային զոհերը»,-հայտարարել է Սահակյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ու ընդդիմության մի շարք գործընկերներ բոլոր հնարավորությունները ունեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ ՀԱԿ-ը պարզապես ձգտում է նվաճել «Բարգավաճ Հայաստանի» բարեհաճությունը ու ցանկացած միջոցների գնով դառնալ նրա ընտրյալը, հավելել է նա:

Ըստ նրա՝ ընդդիմությունը չպետք է սեփականաշնորհի ժողովրդի ձայնն ու նախկին ողբերգությունը: Նա հավելել է, որ մարտի մեկի իրադարձությունները անպայման բացահայտվելու են: «Սակայն մենք ու դուք չեք դա անելու: Մենք միայն կարող ենք մեր վերաբերմունքն արտահայտել, ոչ ավելին»,-հայտարարել է Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ