News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013-ի փետրվարին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունները արդյունավետ վերահսկողություն են իրականացրել անվտանգության ուժերի նկատմամբ, իսկ անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ խախտել են մարդու իրավունքները: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության աշխարհում 2013-ին մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ մարդու իրավունքների ոլորտում առավելապես խնդիրները կապված են եղել կոռուպցիայի եւ կառավարության գործունեության թափանցիկության բացակայության, կառավարությունը փոխելու հարցում քաղաքացիների իրավունքների սահմանափակման եւ դատական իշխանության անկախության սահմանափակման հետ:

«Իշխանության բոլոր մակարդակներում շարունակվող կոռուպցիայի մասին պնդումներ ձախողել են օրենքի գերիշխանությունը, թեեւ իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել՝ ուղղված ցածր եւ միջին օղակներում կոռուպցիայի համար պատժելուն»,-ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ թեեւ թեկնածուները քարոզարշավ իրականացնելու ազատ իրավունք են ունեցել, նախագահական ընտրությունների ժամանակ խախտումները վերաբերել են պետական կառավարման կողմից անաչառության բացակայությանը, պետական ռեսուրսների չարաշահմանը՝ ի օգուտ իշխող կուսակցության, ընտրակաշառքների մասին վստահելի տեղեկություններին: Դատարանները շարունակում են քաղաքական ճնշման ենթարկվել գործադիր իշխանության կողմից:

Զեկույցում նշվում է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան կասկածելի դեպքերի, «դեդովշչինայի»  եւ ծառայակիցների ու աշխատակազմի կողմից զորակոչիկների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի եւ նման գործողությունների համար պատասխանատվության չենթարկվելու  մասին. «Ոստիկանությունը, ըստ հաղորդագրությունների,  շարունակում է տանջանքների միջոցով խոստովանական ցուցմունք կորզել քաղաքացիներին կալանավորելիս եւ հարցաքննելիս»,- ասված է զեկույցում:

Ըստ Պետդեպի զեկույցի` շատ բանտեր գերծանրաբեռնված են եւ հակահիգիենիկ պայմաններ ունեն: Իշխանությունները շարունակում են անհիմն կասկածներով ձերբակալել եւ կամայականորեն կալանավորել անձանց: Դատական լսումները հաճախ երկարատեւ են, եւ դատավորները չեն կիրառում արդար դատավարություն նախատեսող օրենքները:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա ոչ նախընտրական ժամանակաշրջանում լրատվամիջոցներում լուսաբանմանը մեկ տարվա ընթացքում պակասում էր քաղաքական համոզմունքների բազմազանությունը:

Մինչ կառավարությունն ազատել է «Եհովայի վկաներ»-ի բոլոր ձերբակալված անդամներին, սահամանափակումներից տուժել էին որոշ կրոնական փոքրամասնություններ, չնայած որ գրանցված կրոնական փոքրամասնությունների մեծ մասը հաղորդել էր գործունեությանը խանգարող էական իրավաբանական խոչընդոտների բացակայության մասին: Նշվում է, որ ընտանիքում բռնությունը դեռեւս խնդիր է հանդիսանում, սահմանափակ հնարավորություններով մարդիկ կյանքի բոլոր ոլորտներում խտրականության են բախվում: Զինվորական ու բանտային իշխանությունները խտրականության են ենթարկում ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչներին, այդ անձանց նկատմամաբ սոցիալական խտրականությունը եւս խնդիր է հանդիսանում: Կառավարությունը սահմանափակել է աշխատակիցների իրավունքները:

Չնայած որ կառավարությունն ընդունել է մի շարք միջոցներ, որպեսզի պատժի պաշտոնյաներին, ովքեր խախտումների մասնակից են եղել, անվտանգության ուժերի որոշ անդամներ շարունակում են խախտել մարդկանց իրավունքները՝ անպատիժ մնալով: Տարեվերջի տվյալներով՝ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել 2008-ի ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների արդյունքում տաս մարդու մահվան մեղավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ