News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղրիմը, ներառյալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, շատ կարեւոր է տարածաշրջանի կայունության համար։ Այս մասին Բուլղարիայի մայրաքաղաքում իր բուլղարացի գործընկեր Կրիստիան Վիգենինի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Դավութօղլուն անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, թե իրենք ամենասկզբից էլ շատ ուշադիր հետեւում են տեղի ունեցող զարգացումներին։

Դավութօղլուն նշել է, թե Ուկրաինայի ամբողջականությունը՝ Ղրիմը ներառյալ, շատ կարեւոր են տարածաշրջանի կայունության համար։ «Ղրիմը կարեւոր է Թուրքիայի համար,թե այն բանի համար, որ Ուկրաինայի դուռն է, թե այնտեղ ապրող մեր ազգակից թաթարների եւ այնտեղ Թուրքիայի մշակութային ժառանգության համար»,-ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ նախատեսում է առաջիկա օրերին այցելել Ուկրաինա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ