News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը որոշում է կայացրել որ այսուհետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմելու են առանց «պարոն» կամ «վարչապետ» բառերի։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության քարտուղար Բիհլուն Թամայլըգիլիի կողմից ստորագրված շրջաբերական է ուղարկվել կուսակցության բոլոր գրասենյակներին՝ կոչ անելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին այսուհետ դիմել առանց «պարոն» եւ «վարչապետ» բառերն օգտագործելու։

Շրջաբերականում նշվել է, թե ի հայտնի դարձած անօրինականությունների եւ խոշոր կաշառակերության փաստերից հետո Էրդողանը չպետք է լինի վարչապետի աթոռին։ 

Նշենք, որ վերջին օրերին համացանցում հայտնվել են Էրդողանի եւ որդու միջեւ խոշոր կաշառակերության հետ կապված հեռախոսազրույցների ձայնագրություններ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ