News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ փետրվարի 28-ին, ընդունել է իր հրավերով Երեւանում գտնվող ՌԴ Տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Գրիգորի Էլկինին, որը նաեւ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտիզացման հարցերով միջպետական խորհրդի նախագահն է:

ԱԱԾ մամուլի բաժնից հայտնում են. «Կողմերը քննարկել են ստանդարտացման եւ չափագիտության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ներդրման, ռազմական ստանդարտացման ոլորտում համագործակցությունը խորացնելու, Հայաստանում ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների ստեղծման, ինչպես նաեւ Հայաստանում որակի պետական մրցանակի շնորհման ինստիտուտի կիրարկման հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ եւս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ