News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գազի եւ էլեկտրէներգիայի սակագինը մեզ մոտ ավելի էժան է, քան շատ երկրներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, հայտարարել է էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանը՝ «Գազային հարցը հայկական տնտեսության համար» եվրասիական փորձագիտական ակումբում կայացած կլոր սեղանի ժամանակ:

Ի հաստատումն ասվածի, նա ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված տվյալները՝ տարբեր երկրներում սակագների վերաբերյալ: Հայաստանում գազի սակագինը բնակչության եւ արդյունաբերության համար կազմում է համապատասխանաբար 156 հազար եւ 114 հազար դրամ (1000 խմ-ի համար):

Վրաստանում այն կազմում է 128 հազար եւ 119 հազար դրամ, Ուկրաինայում բնակչությունը գազն ստանում է անհամեմատ էժան (53 հազար դրամ): Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 188 հազար եւ 164 հազար դրամ, Լեհաստանում, 287 հազար եւ 220 հազար դրամ, Ֆրանսիայում 328 եւ 234 դրամ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ