News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կամաց-կամաց ապաքինվում եմ, հիմա ավելի լավ եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանը:

Նա նշեց, որ առայժմ չգիտի՝ երբ դուրս կգրվի: Հայտնի դերասանը այժմ կարողանում է քայլել օրական մեկ-երկու անգամ՝ հարազատների օգնությամբ: «Չեմ խոսել ժամկետների մասին բժիշկների հետ: Մինչեւ չկարողանամ նորմալ քայլել, դուրս չեմ գրվի: Դա շատ տարբեր է, ապաքինումը կարող է տեւել մեկից մինչեւ 6 ամիս»,- ասաց նա:

Գուժ Մանուկյանը նշեց նաեւ, որ կվերադառնա ստեղծագործական կյանք, երբ ոտքը նորմալ վիճակում լինի:

Ի դեպ, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում, որտեղ դերասանը գեներալի դերակատար է, Գուժ Մանուկյանը ոտքի հետ կապած խնդիրներ ունի եւ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գուժ Մանուկյանը տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Այդ անգամ տեղափոխման պատճառը արյունահոսության ախտանշաններն էին, խնդիրներ կային կոկորդի հատվածում, հետազոտություններ էր անցել, այնուհետեւ վիրահատվել, հեռացրել էին պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը:  Դրանից հետո հայտնի դերասանի մոտ այլ  առողջական խնդիրներ էր առաջացել: «Ռադիկուլիտը մեջքիցս խփել է ոտքիս, տարիքի հետ չբուժեցի, եկավ հասավ ոտքիս, մի քանի բան փորձել եմ, ոչինչ չի օգնում` ասեղնաբուժություն, մասսաժանման բաներ, հիմա էլ «Օրսեն» եմ առել, ասել են մի 5 ասեղ սրսկվի, տեսնենք»,- ասել էր Գուժ Մանուկյանը: Փետրվարի 17-ից նա տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Հայտնի դերասանին կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում է արվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ