News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ցավում է Ռուսաստանի որոշման կապակցությամբ Ուկրաինայում Զինված ուժեր գործադրել: «Ես կոչ եմ անում Ռուսաստանի Դաշնությանը զորքեր չուղարկել, այլ առաջ քաշել իր գաղափարները խաղա միջոցներով: Ուժերի հնարավոր ցանկացած տեղափոխում, գործողություն կամ տեղակայում պետք է տեղի ունենա միջազգային իրավունքին ու պարտավորություններին համապատասխան, մասնավորապես  ՄԱԿ Կանոնակարգ եւ ԵԱՀԿ Եզրափակիչ ակտի, 1994թ.-ի Բուդապեշտյան հուշագրի համաձայն, ինչպես նաեւ երկկողմանի պայմանագրերի համաձայն, ինչպես օրինակ Սեւծովյան նավատորմի տեղաբաշխումը կարգավորող համաձայնագիրը»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:

Նա նաեւ կոչ է արել կողմերին երկխոսության ճանապարհով մեղմել լարվածությունը՝ լիովին համապատասխանելով Ուկրաինայի օրենքներին ու միջազգային իրավունքին: «Ուկրաինայի միասնականությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն միշտ ու բոլորի կողմից: Այս սկզբունքների խախտումն անընդունելի է: Անհրաժեշտ է պահպանել զսպվածություն ու պատասխանատվության զգացումը: Բարձր եմ գնահատում Ուկրաինայի անցումային կառավարության հավասարակշռված արձագանքը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին վերջին մի քանի օրվա ընթացքում: Արտաքին գործերի խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ այս իրադարձությունների կապակցությամբ ԵՄ պատասխանը քննարկելու համար: Այնուհետ ես հանդիպում կունենամ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ես մարտի 6-ին Կիեւ կմեկնեմ, որպեսզի հարցերը լուծեմ բոլոր հետաքրքրված կողմերի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ