News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլին ռուսական գազն Ուկրաինայի համար կթանկանա: Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հաղորդել էր, որ պատրաստ է բարձրացնել վառելիքի գինը՝ կապված Ուկրաինայի՝ 2 մլդ դոլարի չափով պարտքի հետ:

Մարտին Ուկրաինայի համար ռուսական գազի գինը պետք է մնա նույնը, ինչ փետրվարին՝ 268,5 դոլար՝ հազար քմ դիմաց, իսկ երկրորդ եռամսյակում եթե չհաջողվի պայմանավորվել զեղչի վերաբերյալ, գազի սակագինը կարող է հասնել 400 դոլարի: Այժմ ուկրաինանակ «Նաֆտոգազ» ընկերությունը բանակցում է «Գազպրոմի» հետ՝ ներկայիս գինը պահպանելու վերաբերյալ:

Մինչ այդ, ուկրաինական էներգետիկայի ու ածխարդյունաբերության նախարարությունում խոստացե են առաջիկա ամիսներին մարել պարտքերը: Բացի այդ, գորատեսչությունում դիտարկում են առհասարակ ռուսական գազից հրաժարվելու հնարավորությունը, եթե սակագինը բարձրացվի կամ ռազմական հակամարտությունը էսկալացիա ապրի, հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:

Նրա խոսքով՝ Ուկրաինան հիմա քննարկում է նաեւ գազի մատակարարումների այլ տարբերակներ՝ վառելիքի գնի հնարավոր աճի կամ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության սրման դեպքում:

«Մենք հնարավորություն ունենք Հունգարիայից եւ Լեհաստանի 6 մլն խմ գազ ներկրել, նաեւ Սլովակիայից գազ ներկրելու տեխնիկական հնարավորություններ ունենք»,-ասել է Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:

Նա նաեւ հայտնել է, որ եթե ռուսական գազի մատակարարումները ԵՄ երկրներ շարունակվի նախկին ծավալներով, Ուկրաինան կարող է Սլովակիայից տարեկան 10 մլրդ խմ գազ ստանալ: Եթե մատակարարվող գազի ծավալները կրճատվեն կամ դադարեցվեն, Եվրոպայից հնարավոր կլինի ստանալ տարեկան մինչեւ 30 մլրդ խմ գազ:
«Տեսականորեն, գազ ստանալով Սլովակիայից, մենք ընդհանրապես կարող ենք փակել վառելիքի բոլոր ներքին պահանջմունքները»,-ասել է պարբերականի զրուցակիցը:

Միաժամանակ նշվում է, որ Եվրոպայի շուկայում գազի արժեքը երկրորդ կիսամյակում ակնկալվում է 360-370 դոլարի սահմաններում (հազար խմ-ի դիմաց), ինչը ավելի էժան է, քան առաջարկում է «Գազպրոմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ