News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ղրիմում իրավիճակը նորմալ է, ոչ մի տանկ չկա ոչ Սիմֆերոպոլի, ոչ Յալտայի փողոցներում, ընդհանրապես` Ղրիմում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը` մեկնաբանելով իրավիճակը Ղրիմում: 

Ըստ Մելքոնյանի` ամեն ինչ իր հունով է ընթանում: Նա նաեւ նշել է, որ Ղրիմի հայ համայնքի պաշտոնական դիրքորոշումը համահունչ է Ուկրաինայի հայ համայնքի դիրքորոշմանը, այսինքն` ստեղծված իրավիճակում հայերը չեզոքություն են պահպանում եւ հանդես գալիս երկրում կայունության եւ խաղաղության պահպանման դիրքից:  Նա նաեւ հավելել է, որ հայ համայնքի դիրքորոշման վերաբերյալ ոչ մի նոր հայտարարություն չի հետեւելու:  «Մենք կողմ ենք Ղրիմում ապրող բոլոր ժողովուրդների խաղաղությանը եւ  անդորրին»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնության խորհուրդը  միաձայն  կողմ  էր քվեարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայում ռուսական զինված ուժերն օգտագործելու նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ