News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2013-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 73 365 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013-ի 12 ամիսների ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 3,4  տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։  

2013-ի դեկտեմբերին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 5 564 հոգի, որը 1,05 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Թուրքիա կատարած այցելություններում կտրուկ աճ են գրանցել Ղըրղըզստանի եւ Բելառուսի քաղաքացիները: 2013-ին Թուրքիա է այցելել Ղըրղըզստանի 64 905 քաղաքացի, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 51 տոկոսով։ Այցելությունների աճով (45 տոկոս) 2-րդ տեղում հայտնվել է Բելառուսը, որի 200 հազար 659 քաղաքացի 2013-ին այցելել են Թուրքիա։

Նշենք, որ 2012-ին Թուրքիա է այցելել 70 956 հայաստանցի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ