News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ուկրֆերի» ուկրաինական ընկերության նավերը շարունակում են  Ուկրաինայի նավահանգիստներից վրացական նավահանգիստներ մեկնել բնականոն ռեժիմով:  Այս մասին NEWS.am-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Ֆեոդորովը: 

Նա նշել է, որ Կերչ-Փոթի երթուղին գործում է ոչ պարբերաբար, սակայն Ղրիմի իրադարձությունների հետ դա կապ չունի: «Պարբերական փոխադրումները չեղարկվել են, սակայն իրադարձությունների հետ դա ոչ մի կապ չունի: Պարզապես այժմ մենք փոխադրումներ իրականացնում ենք բեռների առկայության դեպքում: Ոչ մի դժվարություն չի ծագում», - նշել է Ֆեոդորովը:

Ընկերության մյուս գիծը` Իլիչեւսկից Բաթում /Փոթի եւ հակառակը, շարունակում է աշխատել շաբաթը երկու անգամ` նույնպես առանց դժվարությունների:

Նշենք, որ Ուկրաինայի նավահանգիստներից Վրաստանով Հայաստան են ժամանում Ուկրաինայից ներմուծվող ապրանքները, իսկ Կերչից երբեմն ռուսական ցորեն է ներմուծվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ