News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի 220 հազար քաղաքացիներ կարող են կորցնել Ռուսաստանում իրենց սեզոնային աշխատանքը՝ ռուսական օրենսդրությունում փոփոխությունների պատճառով: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«50 հազար մարդ չի կարող մուտք գործել Ռուսաստան, 170 հազարն արդեն խախտել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը ու չեն կարողանա այնտեղ մուտք գործել երեքից-հինգ տարիների ընթացքում»,-ասել է Եգանյանը: Արդդյունքում, հավելել է նա, գարնանը Հայաստանում ավելի շատ քաղաքացիներ կհայտնվեն, որոնք աշխատանքի կարիք կունենան: Ժողովրդագիրը նկատել է, որ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների մեծ մասը շարունակում է աշխատել միայն բանավոր պայմանագրերի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ