News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի բնակիչը  սպանել է ուզբեկստանցի իր սիրուհուն եւ նրա մարմնով հանդերձ գնացել հանձնվելու Մոսկվայի ոստիկանությանը:

Ըստ նրա՝ դեպքը կատարվել է մարտի 3-ին Ռուբլյովո ավանում: Տղամարն ինքն է զանգահարել իրավապահներին եւ հայտնել սպանվածի մարմինը ոստիկանություն տեղափոխելու իր մտադրության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

«Պարզվել է, որ Ռուբլյովո ավանի Սովետսկայա փողոցի 13 շենքի շքամուտքում տղամարդը վեճի ընթացքում դանակի երկու հարված է հասցրել Ուզբեկստանի բնակչուհու կրծքին, որը տեղում մահացել է: Հետո տղամարդը դիակը տեղավորել է մեքենայի հետեւի նստատեղում  եւ ուղեւորվել ոստիկանական բաժանմունք՝ հանձնվելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դեպքի պատճառները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ